Օբաման հանրահավաքի ժամանակ Էմինեմի հիթից հատված է կատարել (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Դեթրոյթ քաղաքում դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարրիսին աջակցող հանրահավաքի ժամանակ ռեփեր Էմինեմի հիթից հատված է կատարել: Խոսքը Lose Yourself երգի մասին է:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հանրահավաքի ժամանակ Էմինեմը բեմ է բարձրացել ու հայտարարել, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում սատարում է Հարրիսին:

Նրա ելույթից անմիջապես հետո բեմ է դուրս եկել Օբաման: Նախկին նախագահն ասել է, որ մասնակցել է բազմաթիվ հանրահավաքների և սովորաբար չի նյարդայնանում, սակայն Էմինեմից հետո  բեմ դուրս գալն իր մոտ «որոշակի զգացում» է առաջացրել։