«Մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից». Անահիտ Սիմոնյան

«Երբեմն կյանքը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից։ Դա կարող է վախեցնող լինել, բայց միաժամանակ հնարավորություններով ու հույսով լի։ Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն, որի հեղինակն ինքդ ես»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վերջերս որդու հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Նա նշել է՝ դու կարող ես ստեղծել քո նոր տարբերակը, իրականություն դարձնել քո երազանքներն ու ցանկությունները, ուսումնասիրել նոր հորիզոններ ու հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն քեզ։

«Թույլ մի տվեք, որ անհայտի նկատմամբ վախը կանգնեցնի ձեզ: Ամեն քայլ դեպի նոր հնարավորություններ նոր բան սովորելու, ձեր ուժեղ կողմերը բացահայտելու և ինքնավստահություն զարգացնելու հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ, հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն դաս է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում»,- նշել է նա։

Աղբյուր` Panorama.am