Բեքհեմների ընտանիքը շարունակում է ապրել իր լավագույն կյանքով և անշարժ գույք գնել։ The Sun-ը հայտնում է, որ Դևիդն ու Վիկտորիան ևս մեկ տուն են գնել Մայամիում։
Նախկին ֆուտբոլիստն ու մոդելը Ֆլորիդայում շքեղ առանձնատուն են գնել 55,6 միլիոն ֆունտ ստերլինգով: Նշվում է, որ Բեքհեմները կարողացել են տան համար վճարել կանխիկ։
«Դևիդն ու Վիկտորիան շատ լավ են ապրում, բայց 55,6 միլիոն ֆունտով կանխիկ տուն գնելը տպավորիչ է: Նրանք պաշտում են նոր առանձնատունը և ցանկանում են որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այնտեղ։ Սա նրանց երազանքների տունն է և մի տեսակ նրանց ամբողջ քրտնաջան աշխատանքի գագաթնակետը»,- հրապարակման հետ կիսվել է ինսայդերը:
Լուսանկարը տես այստեղ։