Քայլի Ջեններն ասում է, որ երբեք այնքան ինքնավստահ չի եղել, որքան հիմա։ 27 տարեկանում աստղը լիովին ընդունել է իրեն։
Աստղը կարծում է, որ պատճառն այն է, որ նա վաղուց հղի չի եղել։ Ռեփեր Թրևիս Սքոթի հետ հարաբերություններից երկու երեխաների մայրը երջանիկ է, որ ծնող է, սակայն նրա կազմվածքի մշտական կերպարանափոխությունը անհանգստացրել է նրան։
«Առաջին քսան տարին ես երեխաներ ունեի, պարզեցի իմ անձնական ոճը, հետո կորցրի այն ու չգիտեի ինչպես հագնվել: Ընդհանուր առմամբ, ես երկու հղիության ընթացքում գիրացել եմ 30 կիլոգրամով, իսկ դրանից հետո ինձնից մեկ տարի պահանջվեց, որ նորից դառնամ ես»,- պատմել է աղջիկը։
Քայլին առաջին անգամ հղիացել է 19 տարեկանում։ Այս իրադարձությունը զարմացրել է ռեալիթի աստղին։ Նրա վրա հատկապես ազդել են սեփական մարմնի փոփոխությունները, իսկ ծննդաբերությունից հետո Ջեններին ամբողջ ուժով հարվածել է հետծննդյան դեպրեսիան։
Այժմ աստղը վերադարձել է նորմալ կյանքի և զարգանում է ոչ միայն որպես մոդել և գործարար: Նա շատ լավ գիտի, թե ինչպես դաստիարակել սեփական երեխաներին։ Քայլին իր որդու և դստեր հետ կապված խիստ կանոններ ունի, որոնք նրան առանձնացնում են սեփական քույրերից։