«Վրիժառուների» աստղ Քրիս Հեմսվորթը փոխում է իր դերը. դերասանը պատրաստվում է դառնալ հեքիաթի գլխավոր հերոսը և արդեն բանակցությունների մեջ է։
Հեմսվորթն հավակնում է արքայազն Չարմինգի դերին համանուն ֆիլմում։ Հայտնի է, որ այն բեմադրում է Փոլ Քինգը, ում մեզ ծանոթ են «Վիլի Վոնկա» և «Պադինգթոնի արկածները» ֆիլմերից։
Սյուժեի մանրամասները չեն բացահայտվել, սակայն Deadline-ը հայտնում է, որ ֆիլմը հիմնված չէ Մոխրոտիկի հեքիաթի վրա, թեև արքայազն Չարմինգն ամենից հաճախ ասոցացվում է դրա հետ։ Վերջին անգամ «Գահերի խաղի» աստղն է մարմնավորել հեքիաթի հերոսին 2015 թվականին։