Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու պրոդյուսերը, հայտնում է «Հրապարակ»-ը։
Նշենք, որ երեկ՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Նա և Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին հիվանդանոց։