Բրիտանացի հայտնի դերասան Լիամ Նիսոնը հայտնել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում: 72-ամյա դերասանը, որը կարիերան սկսել է Բելֆաստի թատերական բեմերում, նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում (Taken, Star Wars, and The Grey), գրում է Daily Mail-ը:
Կինոաստղը բացատրել է, որ թեև ֆիզիկական պահանջները բավարարում են այդ ուղղությամբ շարունակելու համար, սակայն ինքը կարծում է՝ ժամանակն է մի կողմ քաշվելու: Ըստ Նիսոնի՝ որոշ հնարքներ շուտով կարող են իր հնարավորությունների սահմանից դուրս լինել:
«Ես 72 տարեկան եմ, ինչ-որ փուլում սա պետք է դադարեցնել: Չես կարող խաբել հանդիսատեսին», – ասել է նա: