Տունը, որում մահացել է Մեթյու Փերին անցյալ տարվա հոկտեմբերին, 325 քառակուսի մետր մակերեսով Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում, վաճառվել է 8,55 միլիոն դոլարով:
Տան նոր սեփականատերը կինոպրոդյուսեր է Սքոթսդեյլից։ Վաճառքն իրականացվել է շուկայից դուրս։
«Ընկերների» աստղը 54 տարեկան էր, երբ մեկ տարի առաջ նրան անգիտակից վիճակում գտան իր տան ջակուզիում: Նրա մահն ի սկզբանե որակվել էր որպես ջրահեղձություն, բայց ավելի ուշ բժիշկը հայտարարեց, որ պատճառը թմրանյութերն էին:
Մեթյու Փերիի մահվան գործով հինգ մարդու մեղադրանք է առաջադրվել, մեկ ամիս անց ողբերգության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել։ Դրա ստեղծողները պնդում են, որ այն բացահայտում է Հոլիվուդում հայտնի հանցավոր ցանցը։