Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Մեքսիկայում։
32-ամյա հայ մոդելն ապրում է Մոսկվայում, դարձել է 3-րդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։
Նա փոխարինել է նախնական հաղթող Իրինա Զախարովային:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զախարովան մրցույթին չի կարող մեկնել ընտանեկան հարցերի պատճառով: