Չենինգ Թաթումն ու Զոի Կրավիցը բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո

Զոի Կրավիցը և Չենինգ Թաթումը բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո։ Նրանք խզել են նշանադրությունը և դադարեցրել շփվել։

Այս մասին գրում է People-ը՝ վկայակոչելով իր բազմաթիվ աղբյուրներին։ Չենինգի և Զոիի բաժանման պատճառը հայտնի չէ։ Դերասաններն իրենք դեռ հրապարակային հայտարարություններ չեն արել և չեն արձագանքում մամուլի հարցումներին։

Չենինգի և Զոեի հարսանիքը պետք է տեղի ունենար 2025 թվականի հունվարին։ Վերջերս դերասանը նույնիսկ դաջվածք էր արել՝ նվիրված հարսնացուին։ Զույգը սկսել է հանդիպել 2021 թվականին։ Թաթումն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել անցյալ տարվա հոկտեմբերին։ Նախկինում Զոեն խոստովանել էր, որ մեծ սթրես է ապրում տոնակատարությունը կազմակերպելիս։

Սեպտեմբերի վերջին Չենինգ Թաթումը դադարեցրեց իր ամուսնությունը Ջեննա Դևանի հետ վեց տարվա դատական ​​գործընթացից հետո: Նրանք բաժանվել են առանց կոնֆլիկտի, սակայն չեն կարողացել ինքնուրույն լուծել ֆինանսական հարցերը։ Զույգն ունի անչափահաս դուստր՝ 11-ամյա Էվերլին։