«Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի». Մանե Գրիգորյան

Հաղորդավար, Երգի Պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը Deep Parenting փոդքասթի շրջանակում խոսել է դստեր՝ 12-ամյա Կայայի մասին: Գրում է Tert.am-ը:

«Ես միշտ երազել եմ դրսում սովորել, հայրս չթողեց: Հիմա ես երազում եմ, որ Կայան դրսում սովորի՝ վերադառնալու ցանկությամբ, բայց այդ օրը որ գա չգիտեմ այդ որոշումը կկայացնե՞մ, թե՞ ոչ: 15 տարի առաջ ասում էի՝ իմ երեխաներն ամբողջ օրը կիջնեն բակ, տանը չեն մնա, Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի:

Մենք Դավթաշենում ենք բնակվում, ու առաջ, երբ մենք էինք փոքր, միշտ բակում ենք եղել: Հիմա դա անհնար է, այգիները շատ հեռու են մեր շենքից: Շատ կուզեի, բայց չի ստացվում, թույլ չեմ տալիս, որովհետև ավտոմեքենաները շատ են, վախենում եմ:

Երբ 18-ը լրանա գնա դուրս, որոշի դրսում սովորել, ինչ եմ անելու այդ ժամանակ, կթողնե՞մ, թե՞ ոչ, չգիտեմ… շատ եմ ուզում, որ թողնեմ ու հանգիստ լինեմ»,-  ասել է Մանե Գրիգորյանը