Հյու Գրանտը բացահայտել է իր երեխաների անսովոր անունները

«Բրիջիթ Ջոնսի օրագրի» աստղ Հյու Գրանտը հինգ երեխա ունի, սակայն չորրորդ և հինգերորդ երեխաների ծնվելուց հետո դերասանը չի հայտնել նրանց անուններն ու սեռը։ Վերջապես նա այս տեղեկությամբ կիսվել է թոք-շոուներից մեկի եթերում։

Հյուն խոստովանել է, որ իր կրտսեր երեխայի համար անուն ընտրելիս իրեն ոգեշնչել է հայտնի ֆիլմի հերոսը. «Ես մի փոքր խուճապի մեջ էի կնոջս հետ այն օրը, երբ մենք տվեցինք մեր դստեր անունը: Մենք մտածեցինք, որ լավ կլիներ, եթե նա, երբ մեծանա, կարողանար բարերում ասել, որ իր երկրորդ անունը Դենջեր է (Danger-վտանգ): Այսպիսով, նրա անունը Լուլու Դենջեր Գրանտ է: Օսթին Փաուերս, դուք գիտե՞ք»:

Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ դա իրենց ընտանիքի միակ անսովոր անունը չէ. երբ նրա կինը՝ Աննան, հղի էր, ավագ որդուն խնդրեցին, որ անուն ընտրի մյուս քրոջ համար. «Մենք նրան ասացինք, որ շուտով երեխա կունենանք և հարցրինք, թե ինչպես ենք նրան անվանակոչելու: Եվ նա պատասխանեց՝ Քևին: Սա նրա սիրելի մինիոնի անունն է։ Մենք, իհարկե, մտածեցինք այս տարբերակի մասին, բայց խնդրեցինք մեր որդուն ավելի շատ մտածել։ Եվ հետո նա ասաց, որ երեխային կարելի է անվանել «Բլյու» (Blue-կապույտ գույն), սա իմ որդու սիրելի գույնն է»: