Վերջերս հայտնի դարձավ, որ մեկ տարվա դժվար դատական գործընթացներից հետո Ջո Ջոնասն ու Սոֆի Թյորներն ամուսնալուծվել են։ «Գահերի խաղի» աստղը Harper’s Bazaar-ի հետ զրույցում եզակի մեկնաբանություն է տվել նախկին ամուսնուց բաժանության մասին։
«Ես հիմա իրավական գործընթացի միջով եմ անցնում, որի մասին շատ բան չեմ կարող ասել, բայց դա աներևակայելի տխուր էր: Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, և դա դժվար էր (ամուսնալուծություն)»: Դերասանուհին պատմել է, որ կոնֆլիկտը ծագել է երեխաների պատճառով, ուստի այս իրավիճակում իրենք զոհ են դառնում։ Ի դեպ, Սոֆին դեռ շարունակում է Ջոնասին լավ հայր համարել։
Հիշեցնենք, որ Ջո Ջոնասը և Սոֆի Թյորներն ամուսնացել են 2019 թվականին։ Նրանց առաջնեկը՝ դստերը՝ Ուիլային, 2020 թվականի հուլիսին է լույս աշխարհ եկել, իսկ երկու տարի անց զույգը դիմավորել է երկրորդ աղջկան։ 2023 թվականի սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ աստղերի ամուսնալուծության մասին։ Գրեթե անմիջապես նախկին զույգը հաստատել է լուրը Ինստագրամ սոցիալական ցանցում։