Սիրուն Մինասը սպասում է երրորդ երեխային

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավար Սիրուն Մինասի և ֆինանսիստ Ռաֆայել Վարդանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Այդ մասին պարային ու տարբերվող տեսանյութով հայտնել է Մինասը: Գրում է BRAVO.am-ը:

Իսկ դրանից առաջ նա ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպիսին է եղել փոքր տարիքում:

Ավելի վաղ «Եվ խոսեց սերը» շարքում Մինասն ու Վարդանյանը պատմել են իրենց երեխաների՝ Վարդանի ու Էսթերի մասին:

«Ծնող դառնալուց հետո շատ բան չի փոխվել, բացի նրանից, որ նորմալ չենք քնում: Պատասխանատվություն կար ու մնացել է, հիմա եռանդն է շատացել՝ 2 շատ կարեւոր մոտիվացիա ունենք: Բաներ կան, որ Վարդանն է ինձ մոտիվացրել, մյուսների դեպքում՝ Էսթերը: Նրանք մեզ ստիպում են, որ իրենց համար ավելին անենք ու ավելի լավը լինենք»,- ասել էր Սիրուն Մինասը: