Երգիչ Էրիկ Կարապետյանի առաջնեկը՝ Սալոմեն, դարձել է 1 տարեկան: Երգիչն ու կինը՝ Սվետլանա Իշխանյանն, Ինստագրամում հրապարակել են դստեր ծննդյան առթիվ արված ֆոտոշարքն ու կից գրառում արել:
«Շնորհավոր ծննդյանդ 1-ամյակը, մեր սեր Սալոմե»,- գրել է երգիչը:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2022 թվականի օգոստոսին:
Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։