«Վազգենը՝ վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են. սպարապետի դերում Խորեն Լևոնյանն է

Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով պատմելու, ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։ Այս մասին կարդում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջում:

Ավարտվել են «Վազգենը՝ վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։

Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։

Պրեմիերան կկայանա 2025 թվականին: