«Լրիվ հոլիվուդյան անհեթեթություն». պատմաբանը` Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2» ֆիլմի մասին

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթ «Նապոլեոն» կենսագրական ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել  ֆրանսիացի պատմաբանների շրջանում: Նույն ճակատագրին է արժանացել Ռիդլի Սքոթից նոր՝ «Գլադիատոր 2» ֆիլմը։ 

hollywoodreporter.com-ը գրում է, որ Չիկագոյի համալսարանի բանասիրության և պատմության պրոֆեսոր Շադի Բարչի կարծիքով, ռեժիսորի նոր ֆիլմը «լրիվ հոլիվուդյան անհեթեթություն է»։ Պատմաբանը նշել է, որ ժապավենը ոչ մի կապ չունի այն ժամանակվա իրական իրադարձությունների հետ։ Օրինակ, Սքոթի ֆիլմում պատկերված է մի պալատական, որը թեյ է խմում և թերթ է կարդում, բայց այն ժամանակ թերթեր չկային, քանի որ տպագրական մեքենան հայտնագործել են այդ դեպքերից միայն 1200 տարի անց։

«Լրիվ հոլիվուդյան անհեթեթություն։ Այն տեսարանը, որտեղ ռնգեղջյուրները ներխուժում են Կոլիզեյում, մասամբ իրական է, բայց այն երկեղջյուր ցեղատեսակը չէ, որը ցուցադրվում է ֆիլմում, քանի որ գոյություն ուներ միայն միաեղջյուր, և ոչ մի վկայություն չկա, որ գլադիատորներն իրականում հեծնել են դրանց, ինչպես Սքոթի ֆիլմում: Ամենազարմանալին անախրոնիզմներից մեկը մի տեսարան է, երբ հռոմեացի պալատականը թեյ է խմում սրճարանում՝ կարդալով թերթը… տպագրության գյուտից 1200 տարի առաջ: Նրանք իսկապես ունեին ամենօրյա նորություններ, բայց դրանք փակցվել են որոշակի տեղերում»,- ասել է պրոֆեսորը։ 

«Գլադիատոր 2»-ը էկրան կբարձրանա նոյեմբերի 22-ին, իսկ երրորդ և չորրորդ ֆիլմերը՝ 2026-2027 թվականներին։

Աղբյուր` Panorama.am