Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում հայտնի լինելը։ Քանի որ աստղը դարձել է 50 տարեկան, նա պատրաստ է մնալ ստվերում:
Չորս երեխաների մայրը պատմել է, որ ժամանակին զվարճանում էր հագնվելով և պապարացիների կողմից լուսանկարվելով, իսկ այժմ դա նրան չի հետաքրքրում: «Շատ-շատ բան էր կատարվում: Շատ զբաղված էի, երեխաների հետ կապված շատ հոգսեր կային։ Ես արթնացա 50 տարեկանում և ինձ թվում է, որ շատ ավելի փոքր եմ», – պատմել է մոդելավորողը Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում:
Վիկտորիան ցանկանում է ուշադրությունը դարձնել դստեր՝ Հարփերի վրա: Աղջիկը արդեն հասկացրել է, որ ցանկանում է գնալ իր մոդելավորող մոր հետքերով և հույս ունի բրենդ ստեղծել, երբ մեծանա։
Ինչպես նշում է The Sun-ը, Վիկտորիան գրանցել է H7B Limited անունով ընկերություն, որը համապատասխանում է դեռահասի լրիվ անվանմանը` Harper Seven Beckham: «Հարփերը մինչ այժմ ամեն ինչ գաղտնի է պահել: Բայց մեծ պահանջարկ կա, քանի որ նա համարվում է մեկը, որին շատ այլ դեռահասներ են հետևում»։