Ինստագրամ սոցիալական ցանցում Ջիջի Հադիդը իր և One Direction-ի նախկին երգիչ Զեյն Մալիքի դստեր եզակի լուսանկարներն է հրապարակել։ «Հոկտեմբերը բարյացակամ է եղել մեր նկատմամբ: Մենք մեծ երկրպագուներ ենք»: – գրել է մոդելը գրառման տակ։
Սեպտեմբերի վերջին աղջիկը նշեց իր չորրորդ տարեդարձը։ Տոնից հետո մոդելը որոշել է հայտնել աղջկա ամբողջական անունը։ Պարզվել է, որ նախկին զույգի դուստրը կրում է հոր ազգանունը՝ չնայած նրանց ընտանիքների միջև ծագած սկանդալին։ Պարզվել է, որ փոքրիկի անունը Հայ Մալիկ է։
Հիշեցնենք, որ Զեյն Մալիկն ու Ջիջի Հադիդը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էին։ Սակայն 2021 թվականի աշնանը զույգը բաժանվեց։ Պատճառը երգչի և մոդելի մոր՝ Յոլանդա Հադիդի միջև կռիվն է եղել։