Նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Սևակի, Խչոյի և Գուֆի համատեղ համերգը։ Սակայն ռուս ռեփեր Գուֆը (իսկական անունը՝ Ալեքսեյ Դոլմատով) չի գալու Երևան։
Super-ի հաղորդմամբ, Գուֆի մենեջերը հայտնել է, որ արտիստի համերգը Երևանում չեղարկվել է։
Գուֆը հոկտեմբերի 23-ին լոգարանում ծեծկռտուքից հետո հայտնվել է թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Մոսկվայում նոյեմբերի 22-ին նախատեսված համերգը դեռ կասկածի տակ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ի գիշերը Գուֆը և նրա ընկերությունը շոգեբաղնիք են վարձել, որտեղ էլ ծեծկռտուք է սկսվել։ Համալիրի աշխատակիցների խոսքով, Գուֆը չի վճարել համալիրի վարձակալության մի մասը, իսկ հանգստի ժամանակ իբր թմրանյութ են օգտագործել։ Այն բանից հետո, երբ ռեփերը հրաժարվել է վճարել վարձը, համալիրի ադմինիստրատորը զանգահարել է մենեջերին, վերջինս իր բարեկամ ոստիկանին։ Տղամարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ԶԼՄ-ների տեղեկություններով, Գուֆը հարվածել է ոստիկանի ականջին։
Ռեփերի փաստաբան Սերգեյ Ժորինը Գազետա.ռու-ին ասել է, որ դատարանը Գուֆին չի ձերբակալել, այլ միայն արգելել է որոշակի գործողությունների կատարում։
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Գուֆն իբր սկսել է հալյուցինացիաներ ունենալ. նրան թվում է, որ նա ոչ թե հիվանդանոցում է, այլ բանտում։ Ռեփերի հեռախոսը խլել են, և ոչ մեկին թույլ չեն տալիս տեսնել նրան։
Աղբյուր` Panorama.am