Էմիր Կուստուրիցան հայտարարել է երաժշտական ​​կարիերան ավարտելու մասին

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ասել է, որ ավարտել է իր երաժշտական կարիերան։ Նրա խմբի՝ «The No Smoking Orchestra»  վերջին համերգները տեղի են ունեցել երկու տարի առաջ։

«Երկու տարի առաջ դադարեցի նվագել խմբի հետ: Վերջին համերգները կայացել են Փարիզում և Ռուսաստանում։ Համադրելով ժամանակակից և էթնիկ երաժշտությունը՝ մենք փորձեցինք թերապիա ստեղծել մարդկանց համար: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա։

Սակայն, Կուստուրիցայի խոսքով, 25 տարվա համատեղ ստեղծագործական գործունեությունից հետո խումբն ավարտել է իր կարիերան։

Կուստուրիցան նշել է, որ իրեն չի հետաքրքրում ժամանակակից ու հանրաճանաչ երաժշտությունը, նախընտրում է դասական ստեղծագործությունները։

«Ես ընդունում եմ դասական երաժշտությունը։ Ժամանակակից և հանրաճանաչ երաժշտության մեջ ինձ համար ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում, չեմ կարող լսել»,- նշել Էմիր Կուստուրիցան։ 

Աղբյուր` Panorama.am