Հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու երգիչ Արսեն Սաֆարյանը մասնակցել են Մանե Գրիգորյանի նոր հաղորդաշարին, որը կոչվում է «Հենց այնպես»: Հաղորդման շրջանակներում նրանք պատմել են հումորային, բայց անհարմար դեպք, որը տարիներ առաջ տեղի է ունեցել Ավետի հետ: Հայտնում է Tert.am-ը։
«Համերգից հետո գրիմանոցում հավաքված էին Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Արամ Ավագյանը, Արսեն Գրիգորյանը, ես դուռը թակեցի, թղթապանակը թևիս տակ դրած, ասացի՝ ես Ավետն եմ Բարսեղյան, երգեր եմ գրում:
Քմծիծաղով նայեցին, Արսեն Սաֆարյանն ասաց, որ գրելու համար պետք է գնաս և շատ գրքեր կարդաս: Ինչ-որ խորհուրդներ տվեցին: Ասացի՝ չի անցնի մեկ տարի, բոլորդ երազելու եք, որ իմ գրած երգերը երգեք:
Դուռը փակեցի ու գնացի:
Մի անգամ էլ համերգից հետո Անիտա Հախվերդյանն ասաց՝ դու կյանքում հաղորդավար չես դառնա, այդ ժամանակ որոշեցի, որ կդառնամ»,- պատմել է Ավետ Բարսեղյանը: