Թողարկվել է «Մուֆասա․ Առյուծ արքան» ֆիլմի վերջին թրեյլերը, որը դարձել է Առյուծ արքայի պրիքվելը։ Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին։
Սյուժեի հիմնական գիծը կենտրոնանում է Մուֆասայի՝ Սիմբայի հոր վրա, ով ողբերգականորեն մահանում է բնօրինակ մուլտֆիլմի հենց սկզբում: Այս մեկնաբանությունը Մուֆասային ցույց կտա ոչ թե որպես պրայդի թագավոր, այլ որպես որբ և շփոթված ձագուկ:
Հիշեցնենք, որ «Մուֆասա. Առյուծ արքան»-ն կդառնա 2019 թվականին թողարկավծ «Առյուծ արքան» ֆիլմի պրիքվելը, որն իր հերթին 1994 թվականի դասական անիմացիոն ֆիլմի ռիմեյքն է: Ավելի վաղ ռեժիսոր Բարրի Ջենքինսը նշել էր, որ նոր նախագիծը ինչպես պրիքվել է, այնպես էլ Առյուծ արքայի պատմության շարունակությունը: