«Լրտեսների կամուրջ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում օսկարակիր Մարկ Ռայլենսը հավակնում է Հարի Փոթերի սերիալում գլխավոր դերին։
Նա, ամենայն հավանականությամբ, կմարմնավորի Ալբուս Դամբլդորին Հարի Փոթերի նոր ֆիլմում: Այս մասին հայտնում է Variety-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ թեկնածությունը դեռ չի հաստատվել HBO-ի կողմից, որը զբաղվում է սերիալի ստեղծմամբ, սակայն պրոդյուսերներն այս պահին իրենց ընտրությունը կանգնեցրել են Ռայլենսի վրա:
Սերիալի գլխավոր դերերը՝ Հարրին, Հերմիոնան և Ռոնը, ամենայն հավանականությամբ կխաղան նորեկները, քանի որ Warner Bros.-ն այս աշնան սկզբին 9-ից 11 տարեկան երեխաների համար բաց քասթինգ էր հայտարարել: