Դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ կցանկանար խաղալ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմում։ Այս մասին նա խոսել է Vanity Fair-ին տված հարցազրույցում։
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ աշխատել Սկորսեզեի հետ, եթե նա ֆիլմ նկարի կանանց հետ»,- ասել է Քիդմանը: Նա ավելացրել է, որ կցանկանար աշխատել Քեթրին Բիգելոուի, Սփայք Ջոնսի և Փոլ Թոմաս Անդերսոնի հետ։
«Ես նաև միշտ ցանկացել եմ խաղալ Միխայել Հանեկեի հետ: Այժմ շատ նոր ապագա ռեժիսորներ կան, և ես միշտ բաց եմ նոր մարդկանց հետ ծանոթանալու համար»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Քիդմանը:
Աղբյուր` Panorama.am