Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտվեց Junior Eurovision 2024 երգի մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը: Հայաստանը 125 միավորով 8-րդ հորիզոնականում էր: Ժյուրիի քվեարկության արդյունքում ևս առաջատար էր հարևան Վրաստանը:
Հայաստանը ներկայացնում էր 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն հանդես եկավ 4-րդ համարի ներքո:
Մրցույթի արդյունքները ամփոփվել են հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է «Ծաղկենք» խորագրով: