57 տարեկան հասակում մահացել է հանրահայտ «Նա- նա» փոփ խմբի նախկին անդամ Վլադիմիր Լևկինը: Տեղեկությունը 5-tv.ru-ին հաստատել է երաժշտի կինը՝ Մարինա Իչետովկինան, որը հայտնի է Մարուսյա Լևկինա կեղծանունով։
Ինչպես հայտնում է 5-tv.ru-ն, նոյեմբերի 16-ին Լևկինը հոսպիտալացվել էր թոքաբորբի կասկածանքով:
Վլադիմիր Լևկինը վաղուց պայքարում էր քաղցկեղի դեմ: 2000-ականների սկզբին նրա մոտ ախտորոշվել էր ավշային համակարգի չորրորդ փուլի քաղցկեղ: Երաժիշտն անցել է ոսկրածուծի երկու փոխպատվաստման և քիմիաթերապիայի կուրսերի միջով՝ կարողանալով հաղթահարել հիվանդությունը։
Այս տարվա հոկտեմբերին Լևկինը ֆիլմի պրեմիերային ներկայացել էր մուգ ակնոցներով, որոնք չէր հանում՝ դա բացատրելով վերջին վիրահատության հետևանքներով: 1989-1998 թթ-ին Վլադիմիր Լևկինը «Նա-նա» խմբի մենակատարն էր: