«Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա:
Հիմա, երբ ինչ-որ հարցում ասում են դու մեղավոր ես, այդ տրվման արթնանում է ու ես դեպրեսիայի մեջ եմ ընկնում:
Միշտ մտածել եմ, որ իր համար դժվար է եղել այդ ժամանակ, գուցե երեխա ունեցող աղջկան չէին ուզում, հիմա է դա նորմալ: Այն ժամանակ ես իր համար գուցե բեռ եմ եղել, չգիտեմ: Ես շատ ափսոսում եմ, որ իր կյանքը չի ստացվել»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ծնողների բաժանության մասին, անկեղծացել է դերասանուհի Լիա Զախարյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Երբ փոքր էի, մտածում էի, որ, եթե կին-տղամարդ հարաբերությունները չի ստացվում, մեղավոր է կինը, որովհեև կինը պետք է լինի հարմարվող, կուլ տվող: Իմ նախնական հարաբերություններում ես այդպիսին եմ եղել: Թողել եմ, որ ինձ ցավեցնեն, նեղացնեն:
Եկավ մի շրջան, հասկացա, որ կապ չունի դու որ սեռին ես պատկանում, կին ես, թե տղամարդ, չպետք է կուլ տաս այն ամենն, ինչը քեզ նեղացնում է: Կամ դու պետք է ինքնապաշտպանվես, կամ պատասխան տաս կամ պետք է զուգընկերոջդ փոխես: Այսուհետ, եթե ես ինչ-որ մեկի հետ ծանոթանում, շփվում կամ պատրաստվում եմ որևէ հարաբերության մեջ մտնել, առաջին հերթին մտածում եմ իմ մասին»,- նշել է դերասանուհին: