Սելենա Գոմեսին քննադատել են նոր ֆիլմում թույլ տված սխալի պատճառով

Սելենա Գոմեսը քննադատությունների ալիքի է բախվել «Էմիլիա Պերես» ֆիլմի պատճառով։ Աստղին մեղադրել են ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։

Երկրպագուները պնդում են, որ Սելենան անընդունելի սխալ է թույլ տվել կադրում։ Տեսարաններից մեկում դերասանուհին մենախոսություն է ներկայացրել՝ նայելով ուղիղ տեսախցիկին։

«Օ՜ Սելենա Գոմեսը դերասանական մեղք է գործում, երբ նայում է ուղիղ տեսախցիկին», «Նա կոտրեց չորրորդ պատը», «Տեր Աստված, միթե այդպես պետք է լինի: Ես զգում եմ, որ հուզականորեն ծանրաբեռնված եմ», «Սա տարվա վատագույն խաղն է», – գրում են օգտատերերը:

Սակայն ոչ բոլորն ունեն այս կարծիքը։ Եղել են նաև նրանք, ովքեր այս քայլը ծրագրված են համարել։ Հեռուստադիտողները վստահ են, որ տեսարանի նման կառուցումը եղել է ռեժիսորի պլաններում և մի քանի անգամ օգտագործվել է ֆիլմի ընթացքում։