Ջոնի Դեփն ամուսնության առաջարկություն է արել ռուս սիրելիին. զույգը նշանվել է

28-ամյա Յուլիա Վլասովան, ով ավելի հայտնի է որպես 61-ամյա Ջոնի Դեփի ներկայիս սիրելի, որոշել է պատասխանել իր բաժանորդների հարցերին Stories-ում։ Աղջիկը շատ մանրամասներ է պատմել հոլիվուդյան աստղի հետ հարաբերություններից։

Վլասովան խոստովանել է, որ այս տարի իրեն արդեն երկու անգամ առաջարկություն են արել. «Ես նշանված եմ»։ Բացի այդ, զույգը նախատեսում է մոտ ապագայում երեխաներ ունենալ։

Հարցին, թե որ քաղաքում է պատրաստվում ապրել աղջիկը, նա պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու քաղաքներում և երկու երկրներում՝ Մոսկվայում և Փարիզում»: Այս պահին Յուլիան ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում։