Թողարկվել է Քիմ Քարդաշյանի Skims բրենդի և Dolce & Gabbana-ի համագործակցությունը

Նոյեմբերի 19-ին վաճառքի է հանվել Skims x Dolce & Gabbana հավաքածուն։ Այս անգամ բրենդը կենտրոնացել է ընձառյուծի պրինտի և հավերժական դասականների համադրության վրա ժամանակակից հարմարավետության հետ: Հավաքածուն ներառում է զգեստ, լեգինսներ, տոպ և ներքնազգեստի տարբեր տարբերակներ։ Գները տատանվում են 78 դոլարից տոպի համար մինչև 498 դոլար զգեստի համար: Ապրանքները կարող եք ձեռք բերել ինչպես խանութներից, այնպես էլ Skims կայքից և Dolce & Gabbana բուտիկներից:

Քարդաշյան քույրերը՝ 44-ամյա Քիմը և 45-ամյա Քորթնին, միասին նկարահանվել են գովազդային արշավում, որը ոգեշնչված է Dolce Vita-ից և իտալացի հայտնի կինոաստղերից, այդ թվում՝ Սոֆիա Լորենից։

Հետաքրքիր է, որ Քարդաշյան քույրերը՝ Քիմն ու Քորթնին, նախկինում կոնֆլիկտ են ունեցել՝ կապված Dolce & Gabbana ապրանքանիշի հետ։ Քորթնի Քարդաշյանը 2022 թվականի մայիսին Իտալիայում Թրևիս Բարքերի հետ հարսանիքին հագել է Dolce & Gabbana-ի զգեստ։ 2022 թվականի սեպտեմբերին Քիմ Քարդաշյանը միավորվեց բրենդի հետ՝ ստեղծելու Ciao Kim հավաքածուն, ինչը վրդովեցրեց Քորթնիին։ Նա կարծում էր, որ Քիմը կրկնօրինակում է իր հարսանիքի մթնոլորտը։ Այս պատմությունը քննարկվել է Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուում։

Դրան Քիմը պատասխանել է, որ Քորթնին ինքն է «պատճենել» իր հարսանիքը՝ այժմ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, որը նույնպես տեղի է ունեցել Իտալիայում։ Ի վերջո, քույրերը հաշտվել են, և Քորթնին նույնիսկ մասնակցել է Քիմի ապրանքանիշի գովազդային արշավի նկարահանումներին։