Բրիթնի Սփիրսը շարունակում է փնտրել ինքն իրեն: Երգչուհին կրկին փոխել է անունը Ինստագրամ սոցցանցում։ Այժմ դուք նրան պետք է փնտրեք Xila Maria River Red անունով:
Տարեսկզբին կատարողն արդեն արել էր դա։ Հետո 42-ամյա աստղը գրել էր, որ այժմ իր անունը Ռիվեր Ռեդ է։ Նա հրապարակումն ուղեկցել է Մարս մոլորակի լուսանկարով։ Daily Mail-ը ենթադրում էր, որ սա կարող է հղում լինել Ջասթին Թիմբերլեյքի Cry Me a River երգի վերնագրին, ում հետ նա հարաբերությունների մեջ էր 2000-ականների սկզբին: Երկրպագուները կարծում էին, որ հայտնին կրկին անկայուն հոգեկան վիճակում է։
Ի դեպ, Սեմ Ասղարիից բաժանվելուց հետո Բրիթնի Սփիրսը շարունակում է վերադառնալ աշխատանքին (թեև դեռ ոչ երաժշտական կարիերային): Նախկինում գրել էինք, որ Բրիթնի Սփիրսը թողարկում է ոսկերչական իրերի իր շարքը։