Ջենիֆեր Լոպեսը թեժացնում է թիկնապահի հետ սիրավեպի մասին լուրերը

Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ նշում է, որ կենտրոնացած է աշխատանքի և երեխաների վրա, սակայն նրա երկրպագուները կասկածում են դրան։ Նրանք վստահ են, որ Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության ֆոնին Ջենը նոր սիրավեպ է սկսել։

Երգչուհուն կրկին նկատել են նրա անվտանգության աշխատակցի շրջապատում։ Ականատեսները վստահ են, որ աստղին ու նրա թիկնապահին կապում են ոչ միայն աշխատանքային հարաբերությունները։ «Նա ֆլիրտ է անում այնտեղ, որտեղ անվտանգ է, և, իհարկե, նրան գրավում է այս տղան: Բայց գլխավորն այն է, որ նա վստահ է, որ դա կխելագարեցնի Բեն Աֆլեքին։ Նա չէր ուզում այս ամուսնալուծությունը, բայց Բենը միշտ եղել է այն տեսակը, ով փախել է իր խնդիրներից: Նրա կարծիքով, փոքրիկ ֆլիրտը կվերականգնի իր իմիջը»,- պնդում է Radar Online-ի ինսայդերներից մեկը:

Բարձրահասակ, շիկահեր տղամարդը, ով ղեկավարում է J. Lo-ի անվտանգությունը, վերջին շաբաթվա ընթացքում ամենաքննարկվողներից է: Հայտնիների շրջապատից աղբյուրները շտապել են հավաստիացնել, որ նա չի կարող լինել երգչի նոր կիրքը, քանի որ ամուսնացած է։