Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ:
«Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ տեսողականորեն սկսում են երևալ 30 տարի անց։ Բնական (ժամանակագրական) ծերացման գործընթացն անհնար է շրջել, սակայն կանխարգելումը տնային խնամքի, առողջ ապրելակերպի, կոսմետիկ մեթոդների միջոցով միանգամայն հնարավոր է»,- Գազետա.ռու-ին տված հարցազույցում ասել է կոսմետոլոգ և մաշկաբան Նանա Նոսարևան։
Ըստ նրա, արևայրուքն ու ծխելը հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման։ Նրա խոսքով, պատճառ են նաև կանոնավոր սթրեսը, քնի պակասը, սխալ սննդակարգը և մաշկի ոչ պատշաճ խնամքը։
Բժիշկը բացատրել է, որ եթե արևի ուղիղ ճառագայթների տակ է մարդ արևայրուք ընդունում, մաշկը կորցնում իր առաձգականությունը, և մաշկի պատնեշային գործառույթը տուժում է։ Նիկոտինը նույնպես վատ է անդրադառնում մաշկի առաձգականության վրա, ինչի պատճառով առաջանում է թթվածնային քաղց և ռոզացեա։
«Կանոնավոր սթրեսը և քնի պակասը նույնպես բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Այս երկու գործընթացները հանգեցնում են մեծ քանակությամբ սթրեսի հորմոնների, առաջին հերթին կորտիզոլի և ադրենալինի արտադրությանը: Նրանք խթանում են հիալուրոնիդազի արտադրությունը, որը քայքայում է հիալուրոնաթթուն: Արտադրվում են նաև մետալոպրոտեինազներ»,- ասել է կոսմետոլոգը։
Ըստ մաշկաբանի, եթե շատ յուղոտ, տապակած, քաղցր կամ արագ սնունդ օգտագործեք, ապա բջիջների ջրազրկում կլինի, ինչը հանգեցնում է մաշկի առաձգականության կորստի և վաղ կնճիռների։ Բացի այդ, մաշկի խնամքը, որը ընտրված չէ ձեր մաշկի տեսակի համար, բացասաբար է անդրադառնում:
«Առողջ ապրելակերպի համադրությունը, սթրեսային իրավիճակները նվազագույնի հասցնելը, ձեր մաշկի տեսակին հարմարեցված բարձրորակ տնային խնամքը և շրջակա միջավայրի ագրեսիվ գործոններից պաշտպանությունը կօգնեն երկար տարիներ պահպանել ձեր մաշկը երիտասարդ և գեղեցիկ»,- եզրափակել է Նոսարևան։
Աղբյուր` Panorama.am