Ջիջի Հադիդն աջակցել է Զեյն Մալիկին Լիամ Փեյնի մահից հետո

Ջիջի Հադիդը «աջակցություն է առաջարկել» Զեյն Մալիկին իր ընկերոջ և One Direction-ի նախկին անդամ Լիամ Փեյնի մահից հետո: Հաղորդում է Page Six-ը։

«Ջիջին դիմել է Զեյնին՝ իր ցավակցությունները հայտնելու Լիամի մահվան կապակցությամբ»,- ասել է ինսայդերը: Աղբյուրը հավելել է, որ մոդելը հասկացրել է, որ միշտ նրա կողքին կլինի։ «Նա եկել էր լսելու և իր աջակցությունն առաջարկելու, եթե Զեյնը ինչ-որ բանի կարիք ունենար կամ պարզապես ուզենար խոսել»,- ասել է անանուն անձը:

Իր Stairway to the Sky շրջագայության առաջին համերգի ժամանակ Զեյն Մալիկը չի մոռացել իր ընկերոջ մասին։ Ելույթի ինչ որ պահին էկրանին հայտնվել է գրություն՝ «Liam Payne, 1993-2024. Սիրում եմ քեզ, եղբայր»:

Լիամ Փեյնի մահվան մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 17-ին։ Երաժշտի մարմինը հայտնաբերվել է Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ։ Արտիստին հուղարկավորել են մահից մեկ ամիս անց։