Երկար դադարից հետո «Արցախի ձայն» նախագիծը ներկայացնում է նոր երգերի շարք։
«Մեր խնդրանքին ընդառաջեցին և մեզ հրաշալի մեղեդիներ, բառեր, մշակումներ, տեսահոլովակներ նվիրեցին հեղինակավոր ստեղծագործողներ։ Մեզ աջակցելու խնդրանքին արձագանքած մեր գործընկերների և ընկերների ցանկում են՝ Անիտա Հախվերդյանը և Վահրամ Պետրոսյանը, Կարեն-Սևակ Production-ը և Մարտին Միրզոյանը, Նիկ Եգիբյանը և Արման Սահակյանը, Րաֆֆի Ալթունյանը և Արմեն Սարգսյանը, Արթուր Մանուկյանը և Արտեմ Վալտերը, Ռազմիկ Ամյանը և Արամեն, Ալեքս Ասրյանը և Մարգարիտա Շարիմանյանը, Ավետ Բարսեղյանը և Արա Թորոսյանը, Արաբո Իսպիրյանը, Միկա Մարգարյանը և Տիգրան Ավետիսյանը:
Մեզ աջակցում են նաև Մանե Գրիգորյանը, Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը, Կարեն Ստեփանյանը: Մեր կողքին են՝ դիզայներներ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Արայիկ Գաբաջյանը։ Նրանք բոլորն աջակցում ու հավատում են մեզ, օգնում են ստեղծագործել և հավատալ ապագային։ Շնորհակալություն շոու բիզնեսի բոլոր մեր գործընկերներին: Շնորհակալություն Արցախի և արցախցիների հանդեպ Ձեր կարեկցանքի համար։ Նոր շարքի առաջին պրեմիերան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ Արմեն Սարգսյան-ի ( Brde ) գործիքավորմամբ, տեսահոլովակը նկարահանվել է Yerevan Holding-ի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում այս եռյակին հիանալի աշխատանքի համար»,- տեսահոլովակին կից գրել է «Արցախի ձայն» նախագիծը: