Տիմոթի Շալամեն զրկվել է դերից Փոլ Մեսքալի պատճառով

«Գլադիատոր 2»-ի ռեժիսոր Ռիդլի Սքոթը պատմել է, որ ի սկզբանե Լյուցիուսի դերի համար դիտարկվել է Թիմոթի Շալամեն։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը ցանկանում էր հավանություն տալ դերասանին, բայց հետո տեսել է Փոլ Մեսքալի խաղը 2020 թվականի «Նորմալ մարդիկ» ֆիլմում և մտափոխվել։

«Ինձ քնելուց առաջ պատմություններ են պետք: Քնելուց առաջ ես միշտ ինչ-որ բան եմ դիտում։ «Նորմալ մարդիկ» ֆիլմը դիտեցի գրեթե պատահաբար։ Դա իրականում իմ բանը չէր, բայց ես դիտեցի երկուսը և մտածեցի, որ թե՛ տղան, և թե՛ աղջիկը զարմանալի են»,- ասել է Ռիդլին The Hollywood Reporter-ին:

Մեսքալը ուրախ էր աշխատել Ռիդլիի հետ: «Գլադիատոր 2-ը երազանք է ստուդիայի, լայնածավալ ֆիլմերի ստեղծման առումով, քանի որ այն Ռիդլիի ձեռքերում է և ներկայացված է շատ հստակ զգացմունքային լեզվով»,- բացատրել է արտիստը։