Էլթոն Ջոնը խոստովանել է տեսողության մասնակի կորստի մասին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն առաջին անգամ բացահայտ խոսել է իր տեսողության մասնակի կորստի մասին։

Երաժշտի խոսքով՝ խնդիրները սկսվել են հուլիսին՝ վարակի պատճառով, որը հանգեցրել է աջ աչքի լիակատար կուրության։ Տուժել է նաև ձախ աչքը, սակայն նրա հետ կապված իրավիճակը մի փոքր ավելի լավ է։

«Դժբախտաբար, հուլիս ամսին ես կորցրել էի իմ աջ աչքի տեսողությունը: Ինչ սկսել եմ չտեսնել, արդեն 4 ամիս է անցել, ձախ աչքիս վիճակն ավելի լավ է», – ասել է արտիստը:

Էլթոն Ջոնը նաև կիսվել է, որ տեսողության կորստի պատճառով չի կարող ոչ լիարժեք աշխատել, ոչ էլ նոր երաժշտություն ստեղծել։ Երգիչը խոստովանել է, որ իր համար նույնիսկ դժվար է որևէ բան կարդալ և դիտել. «Իհարկե, հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի, ես դեռ պարզ բաներ կարողանում եմ անել, բայց գնալ ստուդիա և ինչ-որ բան ձայնագրել, չգիտեմ… ոչինչ չեմ տեսնում, կարդալ կամ դիտել որևէ բան»:

Չնայած դժվարություններին, երաժիշտը լիակատար ապաքինման հույս ունի, թեև մինչ այժմ բուժումը սպասված արդյունքը չի տվել։