Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Գարները՝ դերասան Բեն Աֆլեքի նախկին կինը, դադարեցրել է բոլոր շփումները Ջենիֆեր Լոպեսի հետ այս տարվա օգոստոսին դերասանից բաժանվելուց հետո։
Գարները, ով նախկինում օգնում էր զույգին փրկել իրենց ամուսնությունը, այժմ Լոպեսի հետ շփվում է միայն երեխաների հետ կապված հարցերում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին, ով 13 տարի ամուսնացած է եղել Աֆլեքի հետ, փորձել է օգնել փրկել Լոպեսի հետ հարաբերությունները, նույնիսկ հենց երգչուհու խնդրանքով: Այնուամենայնիվ, բաժանվելուց հետո նա իրեն օգտագործված է զգում, քանի որ նրա մասնակցությունը, ըստ ընկերների, չափազանց մեծ էր:
«Ջենը միշտ լավ մարդ է եղել և ցանկացել է օգնել։ Բայց հիմա նա հասկացել է, որ դա սխալ է եղել։ Նրա ընկերները համոզված են, որ նա չպետք է այդքան ակտիվ միջամտեր»,- նշել են ինսայդերները։
Չնայած դրան՝ Գարների և Աֆլեքի 18-ամյա դուստրը՝ Վիոլեթը, հարաբերություններ է պահպանում խորթ մոր հետ։