Որ hայ արտիստները կլինեն Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում

Բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը Երևանում կներկայացնի իր հանրահայտ TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում: 

Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի 7 Days, Fill Me In, Walking Away հիթերը՝ զուգակցված DJ ռեմիքսներով։

Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպվում է «Հայա» փառատոնի կողմից, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։