«Վիրուսի հետևանքները սարսափելի էին, անգամ մեկ ամիս հետաձգելուց հետո համերգին լիարժեք չկարողացա ներկայանալ». Սյուզաննա Մելքոնյան

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը  օրերս կայացած մենահամերգից հետո Ինստագրամում նոր հրապարակում է արել ու կիսվել տպավորություններով:  

«Այս համերգով ես ինքս ինձ եմ հաղթել…
Օրեր առաջ Լիվինգսթոնում կայացավ իմ մենահամերգը, որին սպասել ու պատրաստվել էի շատ երկար՝ որտեղ հրաշալի երգացանկ էր ընդգրկված:

Կլինեմ անկեղծ ՝ վիրուսի հետևանքները սարսափելի էին, և անգամ մեկ ամիս հետաձգելուց հետո համերգին լիարժեք չկարողացա ներկայանալ:

Բայց ձեր սերն ու ջերմությունը աննկարագրելի են»,- գրել է երգչուհին:

Երեկոյի ընթացում հնչել են Սելին Դիոնի, Ադելի, Շառլ Ազնավուրի երգացանկից հայտնի հիթեր, ինչպես նաև երգչուհին հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր երգը: