Ջասթին Բիբերի համար անհանգստացածներին տեղեկացնում ենք, որ երաժշտի գործերը լավ են։ Հեյլին Ինստագրամ սոցցանցում կիսվել է ամուսնու հետ լուսանկարով։
Այն բանից հետո, երբ 28-ամյա մոդելը հրապարակել էր նկարներ իր ծննդյան օրվանից, որոնցում չկար երգիչը, համացանցը սկսել էր ակտիվորեն քննարկել նրանց հարաբերություններում հնարավոր խնդիրները։ Սակայն Հեյլիի այսօրվա լուսանկարները դադարեցրին այդ խոսակցությունները։ Նկարում պատկերված էր նաև նրանց որդին՝ Ջեք Բլյուզը։ «Նոյեմբերը տարվա լավագույն ամիսն է»,- մակագրել է աստղը կադրը։
Բացի այդ, ավելի վաղ համացանցի որոշ օգտատերեր կարծում էին, որ Ջասթինը որոշել է որոշ ժամանակ ստվերում մնալ՝ Փի Դիդդիի շուրջ ծագած սկանդալի պատճառով, ում հետ նա ժամանակին համագործակցել է։