«Օր է եղել ճաշը միայն կարտոֆիլով է եղել, բայց դա ամենահամեղ ճաշն էր, որովհետև մայրիկն էր պատրաստել». Ռաֆայել Երանոսյանը՝ դժվար մանկության մասին

«Ես երբեք չեմ նեղվել իմ գյուղում ծնվելու ու ապրելու փաստից: Ես հիմա էլ, երբ ազատ ժամանակ եմ գտնում, ամենալավ տեղը, որտեղ կարող եմ ինձ լիարժեք, հանգիստ ու ապահով զգալ, դա իմ հայրական տունն է: Չի կարելի մոռանալ ծննդավայրը, ակունքները: Իմ ծնողներն ինձ այդպես են դաստիարակել: Քո տան կտուրից, եթե կտրվեցիր, կմոռանաս ամեն ինչ: Եթե տունդ մոռանաս, հողդ էլ կմոռանաս: Չի կարելի:

Այսօրվա երիտասարդները գուցե չհասկանան, թե մենք ինչի միջով ենք անցել: Մեր ծնողները հերոսներ են եղել: 90-ականներին, երբ ոչինչ չկար ու մենք դա չէինք գիտակցում, իրենք ամեն օր արել են ամեն ինչ, որ մենք ունենանք անհոգ մանկություն: Լույս չկար, օր է եղել, որ ճաշը միայն կարտոֆիլով է եղել, բայց մենք այդ պահին չենք գիտակցել, կերել ենք ու դա աշխարհի ամենահամեղ ճաշն էր, որովհետև մայրիկն էր պատրաստել»,- 24 TV-ի եթերում պատմել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: Հայտնում է Tert.am-ը: