Դևիդ Բեքհեմը հումորով է արձագանքել որդու գրառմանը

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, ի տարբերություն հոր, Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է, ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի»: 

Որդին իրենց սիրելի թիմերի դեմ առ դեմ հանդիպումից առաջ իր սոցցանցում գրառում էր արել։

Ռոմեոն գրել է, որ Բեքհեմների տանը մեծ խաղ է լինելու և նշել է հորը։ Բայց Դևիդը պատասխանել է՝ կատակով գրելով, որ սա մեծ խաղ է միայն «Արսենալի» համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» համար՝ հերթական հանդիպումն է։

Բայց ի վերջո այս «դիմակությունում» հաղթել է կրտսեր Բեքհեմը, քանի որ «Արսենալը» հաղթել է «Յունայթեդին» 2-0 հաշվով։