Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացված է «Անկախ ոգի» մրցանակաբաշխության 6 անվանակարգում

Ռեժիսոր Շոն Բեյքերի  «Anora» ֆիլմը «Անկախ ոգի» (Independent Spirit Awards) անկախ կինոյի 40-րդ մրցանակաբաշխությունում ներկայացված անվանակարգերի քանակով առաջատար է դարձել։ Այն ներկայացված է վեց կատեգորիաներում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Լավագույն ֆիլմ»-ի կոչման համար «Anora»-ն կպայքարի 4 ֆիլմերի հետ։

«Anora»  ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, գլխավոր դերակատար (Մայքի Մեդիսոն), երկրորդ պլանի դերասան (Յուրի Բորիսով և Կարեն Կարագուլյան) և այլ անվանակարգերում։

իլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են  Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է։ Նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ «դու նման ես իմ 18-ամյա դստերը»: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։

«Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:
«Anora»  ֆիլմը համարվում է ֆավորիտ է նաև «Օսկարի» համար պայքարում։

Աղբյուր` Panorama.am