Աճուրդի է հանվել Սերժ Թանկյանի կտավով կիթառը

Julien’s Auctions աճուրդի տունն աճուրդի է հանել նկարիչ և System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանի կտավով կիթառը։ Աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին։

2024 թվականի Gibson Les Paul Modern Studio էլեկտրական կիթառի կորպուսին Թանկյանի «Ես կարող եմ շնչել» (I Can Breathe) նկարն է։ Այդ նկարը դարձել է «I Can Breathe» սինգլի շապիկը։ Կիթառի վրա նաև ինքնագրեր են թողել Guns N’Roses-ի երաժիշտներ Սլեշը և Դաֆ Մաքքեյգանը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, կիթառի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի ազգային դաշինքին: Լոտը գնահատվում է 6-8 հազար դոլար։

Աղբյուր` Panorama.am