Բրիտանացի սևամորթ դերասան Պաապա Էսիեդուն կարող է խաղալ պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերը ամերիկյան HBO հեռուստաալիքի «Հարրի Փոթեր» ֆանտաստիկ ժանրի սերիալում, որի թողարկումը նախատեսված է 2026 թվականին, հայտնում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երեսունչորսամյա Էսիեդուն հայտնի է «Սև հայելի» (2011), «Շեքսպիրն ապրում է» (2016), «Սպանություն արևելյան ճեպընթացում» (2017) ֆիլմերում խաղացած դերերով։
Աղբյուրի համաձայն՝ դերասանին առաջարկվել է դերը, սակայն պարզ չէ, թե արդյոք բանակցություններ են սկսվել այդ հարցի շուրջ։
Ինչպես նշվում է, դեռևս ոչ մի դերասան պաշտոնապես չի ընտրվել սերիալում դերերի մարմնավորման համար։ Սակայն, ըստ հրապարակման, բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսը մոտ է Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի դերի համար պայմանագիր կնքելուն։
Սերիալը հիմնված է լինելու բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ մանկահասակ հրաշագործ Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի վրա։