Ջենիֆեր Գարները ցանկանում է, որ Բեն Աֆլեքը Սուրբ Ծնունդն անցկացնի իր և երեխաների հետ

Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին։ Այս անգամ դերասանի նախկին կինը ցանկանում է Սուրբ Ծնունդը նշել նրա և ընդհանուր երեխաների հետ։ Հաղորդում է Page Six-ը։

Հրապարակման անանուն աղբյուրի համաձայն՝ դերասանուհին վճռական է գործում, ուստի նա արդեն խոսել է Աֆլեքի հետ. «Ջենն ու Բենը սովորաբար արձակուրդների ընթացքում ժամանակ են անցկացնում երեխաների հետ, բայց Ջենն առաջարկել է Սուրբ Ծնունդն անցկացնել Բենի հետ, եթե նա ցանկանա։ Սուրբ Ծնունդը Ջենի սիրելի տոներից մեկն է, և նա կցանկանար, որ այս առիթներին ընտանիքը հնարավորինս հաճախ միասին լինի»։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Գարները, ով Բեն Աֆլեքից բաժանվել է ալկոհոլի հետ ունեցած խնդիրների պատճառով, շարունակում է հոգ տանել նրա մասին։ Երեք երեխաների հորը աջակցելու համար դերասանուհին վտանգում է իր անձնական երջանկությունը։ Նրա նոր ընկեր Ջոն Միլլերը դժգոհ է, թե որքան ժամանակ է նա ծախսում Աֆլեքի խնդիրների վրա: