«Մոանա 2»-ը դրամարկղային նոր ռեկորդ է սահմանել

«Մոանա» անիմացիոն ֆիլմի երկրորդ մասը հավաքել է 221 միլիոն դոլար՝ դառնալով Դիսնեյի ամենաշատ եկամուտ ստացած անիմացիոն նախագիծը վերջին հինգ տարիների ընթացքում։ 2019 թվականին թողարկված Frozen 2-ին այն գերազանցել է տոմսարկղերում։

Ըստ Variety-ի՝ «Մոանա»-ի շարունակության տոմսերի վաճառքը գերազանցել է փորձագետների նախնական գնահատականները՝ 135-145 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ ցուցադրության առաջին օրը մուլտֆիլմը վաստակել է 57 մլն դոլար՝ սահմանելով պատմության լավագույն տոմսարկղային արդյունքներից մեկը։

Գործողությունները տեղի են ունենում առաջին մասի իրադարձություններից երեք տարի անց։ Պատմությունը հետևում է Մոանայի և Մաուիի արկածներին, երբ նրանք միասին աշխատում են կորած Օվկիանիան գտնելու համար: