Օսկարակիր դերասանը, ով դեկտեմբերի 18-ին դառնում է 61 տարեկան, կարծում է, որ Սուրբ Ծնունդը «նույնը չի լինի», եթե մի փոքր ժամանակ չանցկացնի իր երեխաների հետ: Այդ մասին Page Six-ին հայտնել է աղբյուրը:
«Բրեդը կարոտում է իր երեխաներին և կցանկանար ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ նրանց հետ, հատկապես այս ամիս մոտալուտ արձակուրդների և ծննդյան օրվա կապակցությամբ», – հայտնել է ինսայդերը:
Փիթը և նրա նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, որից նա բաժանվել է 2019 թվականին, ունեն վեց երեխա՝ Մեդոքսը (23), Պաքսը (21), Զահարան (19), Շայլոն (18) և երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը (16 տարեկան)։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ դերասանը «նեղսրտել է», երբ Շայլոն պաշտոնապես հրաժարվել է իր ազգանունից՝ մայիսին իր 18-ամյակի կապակցությամբ պաշտոնական խնդրանքով դիմելուց հետո: «Նրանք լավ հարաբերություններ ունեին, բայց դա անցյալում է, և դա կոտրում է նրա սիրտը: «Բրեդը զգում է, որ Անջելինան իր երեխաներին իր դեմ է հանել», – հավելել է աղբյուրը։